1. Հավաքել մազերը ցանկացած իրով, որն այդ պահին ձեռքի տակ կընկնի։
2. Ամեն դեպքում նորից հարցնել, եթե անգամ շատ լավ լսել ես։
3. Լիցքավորիչը միշտ հոսանքին միացրած թողնել։
4. Հուզված ժամանակ կծել շուրթերը։
5. Զարթուցիչը միշտ 10 րոպե շուտ դնել, անջատել և քնել այդ 10 րոպեն։
6. Տանից դուրս գալուց առաջ անպայման նորից նայել հայելու մեջ, եթե անգամ 2 րոպե առաջ եք նայել։
7. Կարագը հացին քսել դանդաղ և հավասարաչափ, եթե անգամ այդ ողջ ընթացքում մեկը սպասում է, որ դանակն իրեն փոխանցեք։
8. Պայուսակից հանել հեռախոսը՝ ժամը նայելու համար և մոռանալ' ինչի համար էիր այն հանել։
9. Ամենահամեղ կտորը թողնել վերջում ուտելու համար։
10. Զուգագուլպան գուլպաների հետ միասին հանել և հետո նոր առանձնացնել։