Անցանկալի մազերի հեռացումը միշտ անհանգստացրել է մարդկության գեղեցիկ կեսին:

Ինչ տանջանքների և փորձությունների միջով չեն անցել կանայք, որպեսզի ազատվեն մարմնի ավելորդ մազածածկույթից:

Թևատակերի հատվածի մաշկը յուրահատուկ խնամքի կարիք ունի:

Բացի այն, որ այդ հատվածում են տեղակայված քրտնագեղձերը, որոնք կատարում են իրենց ուրույն դերը, մաշկի այդ հատվածը շատ զգայուն է:



Ինչպես ազատվել թևատակերի անցանկալի մազերից

Թևատակերի հատվածի անցանկալի մազերից կարելի է խուսափել շնորհիվ միջոցների, որոնք վաճառվում են ցանկացած մթերային խանութում:

1. Քրքում

Քրքումը օգնում է դանդաղեցնել մազերի աճը: Դրա համար անհրաժեշտ է խառնել 1 ճ.գ. քրքումը 2 ճ.գ. կաթի հետ, մինչև ստացվի մածուկանման զանգված:

Այնուհետև հարկավոր է այդ մածուկը քսել թևատակերի հատվածում և թողնել մինչև չորանա: Այնուհետև լվացեք դա տաք ջրով:

Քրքումը կարող է դեղին հետքեր թողնել մարմնի վրա: Դրանցից ազատվելու համար այդ մասերը տրորեք կաթով:

2. Լիմոն և շաքարավազ

Խառնեք 2 ճ.գ. լիմոնի հյութը 1 ճ.գ. շաքարավազի հետ մածուկ ստանալու համար, խառնուրդը քսեք մարմնի վրա, ապա հեռացրեք մաքուր, թաց կտորի օգնությամբ:

3. Ձու և եգիպտացորենի ալյուր

Խառնեք 1 ձուն և 1,5 ճ.գ. ալյուրը, մինչև ստացվի մածուկ: Քսեք թևատակերի հատվածին և թողեք մինչև ամբողջությամբ չորանա, այնուհետև լվացեք տաք ջրով:

Այս մեթոդներից ցանկացածն օգտագործելով շաբաթական մի քանի անգամ՝ արդեն մեկ ամիս անց կնկատեք արդյունքը: Մազերը ավելի քիչ կաճեն, այնուհետև դրանք էլ կպակասեն ու կանհետանան:

Բացի այդ՝ այս բնական բաղադրիչները հարուստ են վիտամիններով ու հակաօքսիդանտներով: