Փարթամ և ձիգ կուրծքը յուրաքանչյուր կնոջ զարդարանքն է:
Այսօր խանութներում բազմաթիվ միջոցներ են վաճառում՝ կրծքի ձևը շտկող:
Դրանք բոլորը մեծ քանակությամբ քիմիական տարրեր են պարունակում, իսկ երբեմն նաև հորմոններ:
Բայց, բարեբախտաբար, բնությունը մեզ համար նվեր է պատրաստել՝ բուժիչ խոտաբույսերի տեսքով:
Այսօր EntertTain-ը ձեզ կներկայացնի կրծքի աճը խթանող ամենաարդյունավետ բնական միջոցները:
Ինչպես մեծացնել կուրծքը
1 Հացհամեմ
Հացհամեմի սերմերը դիոսգենին են պարունակում, որն օրգանիզմում էստրոգեն է արտադրում: Դրա շնորհիվ կանացի հորմոնները սկսում են գերակշռել օրգանիզմում: Աստիճանաբար սկսում են կլորանալ ազդրերը և մեծանում է կուրծքը:
2 Կռատուկ
Կռատուկի տերևներն արագացնում են արյան հոսքը դեպքի կուրծքը: Դեռ հնուց կերակրող մայրիկներն օգտագործել են կառատուկի սերմերով թրջոցներ՝ կաթի քանակությունը շատացնելու համար:
3 Սամիթ
Այս բույսը մեծ քանակությամբ էստրոգեն է պարունակում: Կուրծքը մեծացնելու լավագույն միջոցը՝ սամիթով թեյ խմելն է:
4 Անիսոն
Եթերային յուղերը նույնպես դրական են ազդում կրծքի մեծացման վրա: Եթերային յուղերի խառնուրդ պատրաստեք. Խառնեք 7 կաթիլ սամիթի (фенхель) յուղ, 5 կաթիլ անիսոնի յուղ և 30 մլ ցանկացած հիմնական, բազային յուղ: Քսեք այդ խառնուրդը կրծքին, բացառությամբ պտուկների՝ օրական 1-2 անգամ: