Կիրակի օրը ամերիկյան հեռուստաալիքներից մեկի եթերում հայտնվել է «60 րոպե» հաղորդաշարի դրվագը, որտեղ Քիմ Քարդաշյանը անկեղծորեն պատմում էր Բիլ Ուիթաքերին իր հայտնիության մասին։ Հաղորդումը նկարահանվել էր մինչ փարիզյան կողոպուտը։ Հիշեցնենք, որ կողոպուտից հետո Քիմը հրաժարվում է հայտարարություններ անել կամ հայտնվել հանրության մեջ։ Ներկայացնում ենք Քիմ Քարդաշյանի հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածները։

 

1. Սոցցանցերը որպես հաջողության գրավական

 

Հաղորդավարը հարցնում է, կարո՞ղ է արդյոք Քիմ Քարդաշյանը հայտնի լինել առանց սոցցանցերի։

 

«Ոչ, քանի որ ես իմ ողջ կարիերան կառուցել եմ սոցցանցերում»,- պատասխանում է Քիմը։

 

2. Քիմը դրամայի է վերածել իր կենսակերպը

 

Հաղորդավարը ասել է, որ Քիմը կարողացել է գումար աշխատել այն բանի շնորհիվ, որ նա ուղղակի կա և ապրում է։

 

«Այո, կարծում եմ հենց այդպես է», համաձայնվել է Քիմը։

 

3. Քիմը կարծում է, որ իր բրենդը իր տաղանդն է

 

Հաղորդման ընթացքում Քիմը օգտվել է առիթից և պատասխանել բոլոր նրանց, ովքեր չեն համարում, որ նրա հաջողությունը նրա եզակի տաղանդի մեջ է։

 

«Ունենալ հաջողակ բրենդ, որը մարդկանց ստիպում է սիրել ձեզ այն բանի համար, որ դուք ուղղակի կաք, տաղանդ է։ Ես վստահ եմ, որ ունեմ տաղանդ, հասկանո՞ւմ եք»։

 

4. Քիմը հավատում է, որ հանրային կյանքի հաջողությունները գերազանցում են դրա վնասները:


Հաղորդավարի հետ զրույցի ժամանակ ռեալիթի-աստղը ասել է.

 

«Ես հավատում եմ, որ օգուտները իմ կենսակերպի դեպքում ավելի շատ են, քան բացասական կողմերը»։

 

Հիշեցնենք, որ հարցազրույցը արվել է մինչև կողոպուտը, ինչից հետո, ըստ աղբյուրների, Քիմ Քարդաշյանը դարձել է ինքնամփոփ և որոշել է վերաիմաստավորել իր վարքը։

 

5. Կյանքի նյութական կողմի մասին

 

Հաղորդավարը ուղղակիորեն հարցրել է Քիմին.

 

«Դուք վատ կարողություն չունեք, այնպես չէ՞»։

 

Քիմը քմծիծաղով և սարկազմով պատասխանել է.

 

«Այո, բավականին լավ»։