1. Նրան պետք է Ձեր սերը

Սովորեք ցույց տալ սերը ձեր դստեր հանդեպ: Նա դրա կարիքն ունի ավելի, քան գումարն ու նվերները: Ոչ ոք աշխարհում նրան չի տա վստահության եւ պաշտպանվածության զգացում, ինչպես սիրող հայրը: Նա պետք է իմանա, որ դուք իրեն սիրում եք այնպիսին, ինչպիսին նա կա, եւ որ ծնողական տանը նրան միշտ կհասկանան եւ կներեն: Մի՛ ամաչեք բարձրաձայնել ձեր սերը: Պարզապես նայեք նրա աչքերին եւ ասեք. «Ես սիրում եմ քեզ»:

 

2. Ձեզանից է կախված, թե ինչ տղամարդ կընտրի նա

Ձեր հարաբերություններից է կախված, թե ով կդառնա նրա ամուսինը: Եթե դուք լավ հայր եք, նա կփնտրի ձեզ նման տղայի: Եթե ոչ, ապա նրա համար շատ դժվար կլինի ամուսնանալ եւ գտնել իրեն հարմար մեկին:

 

3. Լսեք նրա նախընտրած երաժշտությունը

Երբ աղջիկը դեռահաս է դառնում, նրա մոտ ժամանակակից երաժշտության հանդեպ սեր է առաջանում, որը միշտ չէ, որ դուք հավանում եք: Փորձեք հասկանալ, թե ինչն է նրան դուր գալիս: Լսեք ձայնասկավառակներ նրա հետ, գնացեք մի նորաձեւ խմբի համերգին, որպեսզի իմանաք, թե ինչից խոսեք: Երբ դուք միասին ճանապարհորդում եք մեքենայով, մի փոխեք երաժշտությունը, որը նա է ընտրել: Վերջապես հիշեք, որ այն ժամանակը, երբ դուք ճանապարհորդում եք միասին, շուտով կավարտվի, իսկ վիրավորանքը կմնա:

 

4. Նա տեսնում է, թե ինչպես եք դուք վերաբերվում իր մորը

Սա ամենակարեւոր խորհուրդն է այս ցուցակում: Դուք կարող եք հետեւել միայն սրան, եւ հաջողությունը ձեր դստեր հետ հարաբերություններում ապահովված է: Դա շատ պարզ է. ցույց տվեք, որ սիրում եք նրա մորը եւ որ ձեզ համար թանկ է ձեր միությունը: Սա օգտակար է ոչ միայն ձեր ամուսնության ամրապնդման, այլեւ ձեր երեխաների հետագա ամուսնության համար: