Երգչուհի Ջուսը անհարմար վիճակում է հայտնվել' արդեն որերորդ անգամ նրա սոցիալական էջերը կոտրում կամ փակում են: Այս անգամ փակվել է Ջուսի ֆեյսբուքի պաշտոնական էջը: Նրա խոսքով' ինչ-որ մարդիկ անընդհատ բողոքներ են ուղարկել սոցկայքի ադմինիստրացիա՝ նշելով, թե այն կեղծ է, եւ արդյունքում էջն արգելափակվել է: Նշենք, որ տարիներ առաջ երկու անգամ ջնջնվել է նաեւ նրա յութուբյան էջը. Նման դեպքերի պարբերականությունը, Ջուսի խոսոքով, ուղղակի պատահականություն լինել չի կարող:
Ո՞վ է այս ամենի հետեւում կանգնած ու ո՞ւմ է խանգարում Ջուսը, Life.panorama.am-ը փորձել է պարզաբանում ստանալ համարձակ երգչուհուց:
«Եթե ինձ հետ նման պարբերականությամբ նման դեպքեր են լինում, նշանակում է' կան մարդիկ, ովքեր ինձ նախանձում են: Ինքս երբեք չեմ հետեւի, անգամ չեմ նկատի այն մարդկանց, ովքեր ինձ չեն հետաքրքրում, իսկ եթե որոշ մարդիկ անընդհատ հետեւում են իմ էջերին, ինչ-որ մարդկանց են հավաքում, որ սպամ ուղարկեն ֆեյսբուքի ադմինիստրացիա էջս փակելու համար, նշանակում է, որ նրանք ինձ նախանձում են: Ըստ իս' այս ամենի հետեւում կանգնած են իմ կոլեգաներից ոմանք, չեմ կարծում' ոլորտից հեռու մարդկանց հետաքրքրեր իմ էջը փակելը: Ես հետաքրքիր երգչուհի եմ ու իմ էջը փակելով ես չեմ դադարում այդպիսին լինելուց, ես լայքերով պարծեցող երգչուհի չեմ, ի վերջո' բոլորս գիտենք, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայքեր ու քոմմենթներ վաճառող ընկերություններ կան:
Եթե նույն ռուսական մի շարք արտիստների էջեր նայենք, կնկատենք, որ շատ հայտնի աստղեր չունեն միլիոնավոր լայքեր, բայց նրանք կարողանում են մեծ դահլիճներ լցնել: Այնպես որ, լայքով կամ քոմմենթով ոչինչ չի որոշվում, այդ ամենն անգամ ծիծաղելի է»,- նշեց Ջուսը:
Շարունակությունն՝ այստեղ։