2 շաբաթ առաջ Փարիզում Hôtel de Pourtalès հեղինակավոր հյուրանոցում կողոպտեցին Քիմ Քարդաշյանին: Հյուրանոցում 11 բնակարան կա, որտեղ բազմաթիվ հայտնիներ են հյուընկալվում: Մեկ բնակարանի գինը 1.000-ից մինչեւ 20 հազար դոլար արժե:
Daily Mail-ն արդեն հյուրանոցի դռնապանի հետ հարցազրույց է ներկայացրել, որը պնդել է, որ հաստատությունում անվտանգության հետ կապված իրավիճակը սարսափելի է: «Նույն անվտանգության կոդն է, ինչ մի քանի տարի առաջ, մեկ տեսախցիկ կա, որը չի աշխատում, քանի որ շատ աստղեր չեն ցանկանում, որպեսզի իրենց նկարահանեն մարմնավաճառների հետ հյուրանոց մտնելիս»,- հայտարարել է դռնապանը, իսկ բրիտանական պարբերականը որոշել է ստուգել նրա խոսքերի հավաստիությունը, որոնք... ճշմարիտ են եղել: