Իրանահայ երգչուհի Ռաիսա Ավանեսյանը կարճ ժամանակով Հայաստանում է. նա եկել է Երեւան, որպեսզի նկարահանվի «Հայաստանի ձայնը 3» նախագծի հաղթանակին արժանանալուց հետո ստացած մրցանակ-տեսահոլովակում:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում Ռաիսան նշեց, որ մեծ ոգեւորությամբ է սպասում տեսահոլովակի նկարահանմանը, քանի որ երգը վաղուց է պատրաստ.

 

«Երգս պատրաստ է, պարզապես տեսահոլովակի նկարահանումները ձգձգվում են, քանի որ ռեժիսոր Ժոռ Մելոյանը հաճախ է գործերով մեկնում արտերկիր: Ինչեւէ, ուրախ եմ, որ նրա պես տաղանդավոր մասնագետ է զբաղվելու տեսահոլովակիս ռեժիսորությամբ, հավանաբար նկարահանումները կլինեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում»,- նշեց Ռաիսան ու խոսեց երգի մասին.

 

«Երգի երաժշտության հեղինակն է Նիկ Եգիբյանը, ով նաեւ զբաղվել է գործիքավորմամբ, իսկ խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը: Երգս տարօրինակ աղջկա մասին է' իսկը իմ մասին,- ծիծաղելով նշեց երգչուհին ու շարունակեց,- կարծում եմ, Ավետն ինձ ճանաչելով, կարողացել է համապատասխան խոսքեր ընտրել: Երգը ուժեղ կամքով աղջկա մասին է, նա ասում է' եթե մեկն ինձ սիրում է, ուրեմն պետք է ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Ի դեպ' նշեմ, որ նախապես Ավետին չէի ասել, թե ինչ խոսքեր եմ պատկերացնում, նա անձամբ է որոշել այս բովանդակությունը: Երգս շատ հիթային, ինչպես ասում են' «դռայվով» է, բոլորովին նոր ոճում, որի նմանը կարծես թե Հայաստանում չկա. հուսամ հավանության կարժանանա»:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: