Երբ խոսքը գնում է ուսուցիչների մասին, երեխան պատկերացնում է 50 տարեկան ակնոցներով կնոջ, խիստ հանդերձանքով և սանրվածքով։
Բայց կորեական այս դպրոցի աշակերտների բախտը բերել է։
Նրանց ուսուցչուհին՝ Լի Նա Յոնը համարվում է Կորեայում ամենագեղեցիկ դասավանդողը։
Այս գեղեցկուհին որոշել է զբաղվել ոչ միայն մանկավարժությամբ, այլ նաև ուժերը փորձում է մոդելային բիզնեսում։
Աղջիկը մասնակցել է «Միսս Կորեա» մրցույթին և հաղթել։
Դպրոցում ուսուցչուհուն սիրահարված են գրեթե բոլոր դեռահաս տղաները։
Ուսումնական հաստատությունում պնդում են, որ ինչ Լի Նա Յոնը սկսել է աշխատել իրենց մոտ, երեխաները սկսել են ավելի լավ սովորել։
Այս աղջիկն ապացուցում է, որ մանկավարժի մասնագիտությունը խոչընդոտ չէ մոդելի կարիերայի համար։