Ձեր թարմացումները կարող են զվարճալի թվալ, բայց թվային հանցագործների և խարդախության մեջ վարպետացած մարդկանց համար անգամ նման աննշան տեղեկությունները կարող են թանկարժեք գտածո դառնալ:

Եվ այսպես, ինչ չի կարելի հրապարակել սոցցանցում.

 

1. Ձեր ընտանի կենդանու անունը
Շատերն են սիրում դնել իրենց սիրելի կենդանու նկարը Facebook-ում: Google-ի հետազոտության համաձայն՝ 6 մարդուց 1-ն օգտագործում է իր կենդանու անունը որպես գաղտնաբառ: Սա առաջին ընտրությունն է, որին հաջորդում են կյանքի կարևոր իրադարձությունները կամ ընտանիքի անդամների անունները:

 

2. Ձեր մայրիկի օրիորդական ազգանունը
Սա այն հարցն է, որ միշտ տալիս է բանկը, երբ Դուք զանգահարում եք այնտեղ: Այլ անվտանգության պահպանման հարցերից են փողոցի անվանումը, որտեղ մեծացել եք և ձեր հաճախած առաջին դպրոցը:

 

3. Ձեր ծննդյան ամսաթիվը
Ձեր ծննդյան ամսաթիվը շատ օգտակար կարող է լինել չարամիտների համար, ովքեր ցանկանում են ձեզանից խաբելով գումար կորզել: Դրանից խուսափելու համար կարելի է Facebook-ում նշել միայն ամիսը՝ բաց թողնելով տարեթիվը:

 

4. Երբ տնից դուրս եք գտնվում
Կարող է զվարճալի թվալ Facebook-ում ձեր հետաքրքիր ժամանցի մասին նշելը, բայց երբ դա անում եք այն ժամանակ, երբ տանը չեք, խոցելի եք դարձնում Ձեզ: Չարամիտները կարող են օգտվել հարմար առիթից:

 

5. Գողանալու արժանի ինչ իրեր ունեք
Դուք հիանալի երեկույթ եք ունեցել տանը, և լուսանկարներում երևում է Ձեր հիանալի բնակարանը՝ մեծ հեռուստացույցը, համակարգիչը և ավտոտնակում փայլուն ավտոմեքենան: Դուք, այսպիսով, սխալ մարդկանց տեղեկացնում եք, թե ինչ ունեք և որտեղ: