«Նման բան չկա: Ես երեխայի չեմ սպասում, սակայն, Տա աստված, մոտ ապագայում մեր ընտանիքում համալրում լինի»,-Asekose.am-ին ասաց դերասանուհի Ելենա Վարդանյանը` անդրադառնալով այն ասեկոսեներին, ըստ որոնց` նա այլևս չի նկարահանվում «Դոմինո» սիթքոմի 3-րդ եթերաշրջանում հղի լինելու պատճառով:

Դերասանուհու` սիթքոմում չնկարահանվելու  պատճառներն այլ են.

«Բանն այն է, որ երրորդ եթերաշրջանում նախատեսված էր, որ 3 գլխավոր հերոսների` Նարեկի, Մհերի և Սոսի պատմությունները այլ ուղղությամբ են զարգանալու: Այս դեպքում իմ հերոսուհին սիթքոմում այլևս անելիք չուներ: 3 տնօրենների կերպարներն էլ փոխվել են: Որևէ խնդիր իմ և ռեժիսորի` Հարութի միջև չի եղել, ես նրան ուղղակի պաշտում եմ: Կարող եմ ասել, որ այս սիթքոմի ստեղծծագործական խումբը լավագույն խումբ է, որի հետ ես աշխատել եմ:Մեծ սիրով կցանկանայի շարունակել իմ ածխատանքը նրանց հետ սիթքոմի շրջանակներում, սակայն սյուժետային փոփոխությունները դա թույլ չեն տալիս: Սակայն ես մեծ սիրով կհետևեմ սիթքոմի 3-րդ եթերաշրջանի սերաներին` տանը` բազմոցին նստած»:

 

 

 

 

 

 

 

 

Մեր այն հարցին`որքա՞ն կտևի էկրանային դադարը, և արդյո՞ք կան նոր առաջարկներ, Ելենան ասաց. « Հեռուստատեսային մի քանի առաջարկներ եղել են, սակայն ես ստիպված եմ եղել հրաժարվել դրանցից, քանի որ դրանք ինձ այդքան էլ հարմար չէին: Այս պահին ես իմ ամբողջ շամանակը տրամադրում եմ թատրոնին , զբաղված եմ մի քանի ներկայացումներում: Կարծում եմ, որ ինքս ինձ մի որոշ ժամանակ դադար կտամ, իսկ հետո եթե լինեն հետաքրքիր նախագծեր և ստանամ առաջարկ, եթե ինձ դուր գան ստեղծագործական խումբն ու սցենարը, ապա ես մեծ սիրով կհամաձայնեմ: Հեռուստադիտողներին երկար սպասեցնել չեմ տա, շուտով ինձ կրկին կտեսնեն էկրաններին»:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան