Պեկինում գործող ընկերություններից մեկի տնօրենը (անունը չի նշվում) քննադատության է ենթարկվել, երբ հայտնի է դարձել, որ տղամարդը ստիպում է իգական սեռի բոլոր աշխատակիցներին ամեն օր համբուրել իրեն:
Ինչպես նշում է Oddity Central-ը, տնօրենի կարգադրությամբ իգական սեռի բոլոր աշխատակիցներն ամեն առավոտ շարք են կանգնում ու, հերթով մոտենալով ղեկավարին, համբուրում նրա շուրթերը:
Տղամարդու խոսքով՝ ամենօրյա համբույրները բարելավում են տնօրենի ու աշխատողների միջև փոխհարաբերություններն ու ընդհանուր աշխատանքային մթնոլորտը:
Աղբյուրը մանրամասնում է, որ համբույրի պարտադիր «ծեսն» իրականացվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 09:00-09:30-ը:
Ըստ չինական ԶԼՄ-ների՝ կանայք պարտադրաբար են համբուրում տնօրենին իրենց աշխատանքը չկորցնելու համար: Նշվում է, որ առ այսօր աշխատակցուհիներից միայն 2-ն են հաստատակամ հրաժարվել տնօրենի առաջարկից ու ազատվել աշխատանքից: