Փարիզի ոստիկանությունը հայտնաբերել է Քիմ Քարդաշյանից գողացած զարդերից մեկը: Ըստ վարկածներից մեկի՝ հայտնաբերվել է զարդի միայն մի մասը՝ թանկարժեք քարը, որը հավանաբար ընկել է գողերի փախուստի ժամանակ:
Այն հայտնաբերվել է No Address հյուրանոցի մոտակայքում, որտեղ տեղի էլ թալանել էին Քիմ Քարդաշյանին: Ենթադրվում է, որ հանցագործները պատահաբար վայր են գցել այն՝ փորձելով փախչել ոստիկանության հետապնդումից: Հիմա փորձագետներն անցկացնում են անհրաժեշտ գործընթացները:
Քննիչները հույս ունեն, որ զարդի վրա կարող են գողերի ԴՆԹ-երը մնացած լինել: