Վերջերս համացանցը ողողված էր դերասան Հովհաննես Ազոյանի ամուսնալուծության մասին լուրերով:
Խոսակցություններին վերջ տրվեց, երբ դերասանը ֆեյսբուքյան գրառումով հաստատեց այդ տեղեկությունը:
Հովհաննեսն ու Մերին հայ հայտնիների շրջանակում ոչ առաջին և, հավանաբար, ոչ էլ վերջին ամուսնալուծվող զույգն էր:
Openblog.am-ը ներկայացնում է նույն ճակատագրին արժանաված այլ հայտնիների ևս.
Աիդա Սարգսյանն ամեն կերպ հրաժարվում ու բացառում էր իր ամուսնալուծության մասին լուրերը: Սակայն երգչուհուն մոտ կանգնած աղբյուրները հաստատում են նրա ամուսնալուծության մասին լուրերը:
Ամուսնալուծված «հնաբնակներից» է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանն ու Իրինա Դանիելյանը: Նրանք ունենք մեկ որդի` Հայկը:
Նշենք, որ դերասան Հրանտ Թոխատյանն իր կյանքը երկրորդ անգամ կապեց կրկին դերասանուհու հետ, այս անգամ՝ Լուիզա Ներիսիսյանի:
Ամուսնալուծված հաղորդավարների շարքում է Արման Մարգարյանը. նրա կինը հայտնի հաղորդավարուհի Աննա Կոկչյանն էր: Զույգն ունի մեկ որդի:
Ամուսնալուծված մյուս հաղորդավարը Գրիշա Աղախանյանն է: Նա ամուսնացել է 2-րդ անգամ:
Ամուսնալուծված են նաև դերասանուհի- հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, երգչուհիներ Էլլա Տարունցն ու Լիլիթ Կարապետյանը: Նրանք 3-ն էլ նախկին ամուսիններից որդի ունեն:
Երգիչ, դերասան Արման Նշանյանը ևս ամուսնալուծվել է. նրա կինը դաշնակահարուհի Աննա Սարկիսովան էր: Երգիչը վերջերս ամուսնացավ 2-րդ անգամ:
Դերասան Խորեն Լևոնյանի և բալետի պարուհի Մերի Հովհաննիսյանի ամուսնությունը ևս երկար չտևեց:
Դերասանն այժմ ամուսնացած է դերասանուհի Լիկա Մեսրոպյանի հետ:
Ամուսնալուծվածների թվում են նաև դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը, երգչուհի Անի Քրիստին: