Գազին ու նավթին առնչվող հարցերի շուրջ Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի բարդությունների կապակցությամբ Բելառուսը Իրանի հետ բանակցություններ Է վարում նավթի մատակարարման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Բելառուս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով անրապետության խորհրդարանում:

 

«Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ, որը դեսուդեն Է նետվում նավթի մատակարարման որոնումներում, եւ որը մեզ համար կնվազեցնի գինը»,-ասել Է նա:

 

Բելառուսի ղեկավարը նաեւ հայտարարել Է, որ Ռուսաստանի հետ նավթի ու գազի հարցում հայտնվել են նոր առաջարկություններ, Բելառուսը պատրաստ Է փոխզիջումների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: