Մեծացնել շուրթերը կարելի է ոչ միայն ներարկումների կամ վիրահատությունների շնորհիվ:
Այդպիսի արդյունքի կարելի է հասնել օգտագործելով հասարակ դիմահարդարման հնարքներ: Դրանցից մեկը շատ պարզ է:
Վերցրեք սպիտակ մատիտ, շրթունքների գույնի շրթներկ և դրանից փոքր ինչ բաց կամ մուգ գույնի փայլ:
Շրթունքների մեջտեղի հատվածում հաստ շերտով քսեք սպիտակ մատիտը, վրայից շրթներկը և փայլը: Լույսի և ստվերի խաղը տեսողականորեն կմեծացնեն ձեր շրթունքները:
Աղբյուր' LADYNEWS.am