Փարիզի ավտոսրահում ֆրանսիացիները ներկայացրել են հզոր էլեկտրոքարի գաղափար, որն անվանվել է Renault Trezor: Աշխարհի ցանկացած նախորդ գաղափարներից լուրջ տարբերություն է, որպես այդպիսին, դռների բացակայությունը վարորդի և ուղևորների համար: Պարզապես կապոտը բացելով՝ կարելի է մտնել սրահ:
Հատկանշական է նաև բազմաֆունկցիոնալ ութանկյուն ղեկը: Սրահում կոճակներ և անջատիչներ չկան, միայն բոլոր համակարգերի սենսորային կառավարում է, իսկ կառավարման վահանակը փոխարինվել է թվային դիսփլեյով: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Renault Trezor-ի հզորությունը 350 ձիաուժ է: 100 կմ/ժ արագություն զարգացնում է 4 վայրկյանից պակաս ժամանակում: Renault Trezor-ը արտադրության չի հանվի, բայց մինչև 2020 թ. ավտոպիլոտով էլեկտրոքարի մշակման հիմք կդառնա: