LadyNews.am -ը գրում է. 

 

Գործեր, հոգսեր, կենցաղային խնդիրներ...Մենք միշտ ձգտում ենք կատարյալին՝ լինել կատարյալ մայր, կատարյալ կին, կատարյալ աշխատակից, փորձում ենք արդարացնել ինչ-որ մեկի սպասումները՝ մոռանալով սակայն ուրախանալ կյանքով: Աստիճանաբար զգացողությունը, որ կյանքը հիասքանչ է՝ կորում է, վառ գույները մարում և մնում են անգույն ձանձրալի օրերը:

 

Հիշում եք արդյոք վերջին անգամ ե՞րբ էիք առավոտյան քայլում և ուրախանում միայն նրա համար, որ առավոտ է և կապ չուներ արևոտ է, թե անձրևոտ։ Ե՞րբ էիք ժպտում հայելու մեջ նայելով և ունեիք բարձր տրամադրություն:

 

Վերադարձնել կենսուրախությունը հնարավոր է, հետևելով այս հասարակ 7 կանոններին: Եվ այսպես.

 

Թույլ տվեք ինքներդ ձեզ լավ զգալ, թույլ տվեք ձեզ հանգստանալ, առանց խղճի խայթի: Օրական կես ժամ ինքներդ ձեզ տրամադրելը չի նշանակում, որ դուք եսասեր եք, վատ մայր կամ վատ տնային տնտեսուհի: Մի հետաձգեք հաճույքը, երբ «ամեն ինչ արված կլինի»: «Ամեն ինչ»-ը երբեք չի վերջանում:

 

Հետազոտեք ինքներդ ձեզ: Պարզեք, թե ինչն է այս կյանքում ձեզ հաճույք պատճառում և դրական լիցքեր հաղորդում: Եթե սիրում եք երաժշտություն, միացրեք այն բարձր, երգեք: Եթե սիրում եք մարմնական հաճույքներ, այցելեք մերսումների, դիմակներ քսեք, լոգանքներ ընդունեք՝ բազմաթիվ բուրավետ փրփուրներով: Զբաղվեք յոգայով, հեծանիվ վարեք: Եթե պարզվի, որ դուք ստեղծագործել եք սիրում, սկսեք իրագործել ձեր գաղափարները: Այս ցուցակը կարելի է անդադար շարունակել, պարզեք ձեր համար, ինչն է հենց ձեզ ուրախացնում և գործեք:

 

Այդ ժամանակ ձեզ ամբողջությամբ տրամադրեք ընտրված գործին, առանց մտածելու խնդիրների մասին: Դրանց մասին դուք կմտածեք հետո:

 

Շարունակությունը` այստեղ: