Դերասանուհի Մերի Հակոբյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում, հայտնվել է քննադատությունների կիզակետում:

 

Համացանցում է տարածվել նրա մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ նա նարգիլե է ծխում, բացի դա, Մերին հաճախ է լուսանկարներ հրապարակում, որտեղ պարզ է դառնում, որ դերասանուհին սիրում է նարգիլե ծխել ու այդ հարցում ոչ մի վատ բան չի տեսնում:

 

Ինչ խոսք, շատերը կհակադրվեն նարգիլե ծխել սիրող կանանց քննադատողներին՝ պատճառաբանելով, որ դա որեւէ կերպ չի խոսում կնոջ վատ վարքի մասին: Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը խոսել է Մերի Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ նարգիլե ծխում է ու շատ է սիրում, նաեւ շեշտեց՝ դա իր իրավունքն է.

 

«Առհասարակ, նման երեւույթներին վատ չեմ վերաբերվում, դա յուրաքանչյուրիս ընտրությունն է: Ես սիգարետ չեմ ծխում եւ կողմ եմ առողջ ապրելակերպին, իսկ ինչ վերաբերվում է նարգիելին, ժամանակ առ ժամանակ ընկերական շրջապատում սիրով ծխում եմ: Կարծում եմ՝ շատ ավելի լուրջ թեմաներ կարելի է շոշափել արտիստների մասին»,- ընդգծեց Մերին: