Երգիչ, դերասան Նարեկ Մակարյանի՝ մոտոցիկլով ճանապարհորդության մասին Life.panorama.am-ը ընդամենը երեք օր առաջ է պատմել.
Մեր զրույցից երկու օր անց նրա մոտոցիկլը գողացել են, որի բեռնախցիկում եղել է Նարեկին պատկանող ատրճանակը:
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում կրկին կապ է հաստատել Նարեկ Մակարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ շոկի մեջ է գտնվում, այս պահին ոստիկանությունն ու ինքն անձամբ միջոցներ է ձեռնարկել, որպեսզի հնարավորինս շուտ գտնի մոտոցիկլետը:
Ինչպես շատերը կհիշեն՝ սա արդեն երկրորդ դեպքն է, որ երգչին կողոպտում են, ամիսներ առաջ կոտրել էին նրա մեքենան ու կողոպտել:
Հետաքրքրվելով, թե Նարեկը որեւէ կապ տեսնո՞ւմ է առաջին եւ երկրորդ կողոպուտի միջեւ, պատասխանեց.
«Այո, սա արդեն երկրորդ դեպքն է ինձ հետ կապված: Չգիտեմ, արդյոք սա պատահականություն է, թե ոչ, դա ժամանակը ցույց կտա: Ինչեւէ, մոտոցիկլետը առեւանգել են կենտրոնից, ուր կան բազմաթիվ տեսախցիկներ ու ես էլ կարող էի ամեն վայրկյան դուրս գալ հարակից ակումբից: Եթե մեր քաղաքում նման բաներ են կատարվում, ուրեմն ինչքան վտանգավոր է մեր երկրում ապրելը»:
Շարունակությունն` այստեղ: