Իսպանացի գիտնականները կարծում են, որ տղամարդկանց ճաղատացումը կարող է հուշել շագանակագեղձի ադենոմա հիվանդության մասին: Գիտնականների կողմից կատարված ուսումանսիրության արդյունքները ներկայացվել է ԱՄՆ մաշկաբանների հանձնաշողովին:


Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ այն տղամարդիկ, որոնք սկսել են ճաղատանալ դեռևս երիտասարդ հասակում, պետք է չափազանց ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը: Այս դեպքում մեծ է հավանականությունը շագանակագեղձի ադենոմա հիվանդության առաջացման համար: Նման հիվանդության առաջացման ռիսկը կապված է հորմոնալ ֆոնի բարձր մակարդակի հետ:


Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար այցելել ուռուցքաբանի: