Մամուլը շարունակում է անդրադառնալ երեկ Փարիզում Քիմ Քարդաշյանի հետ կատարված միջադեպին: Մենք էլ շարունակում ենք հետաքրքրվել մեր հայտնիներից՝ արդյո՞ք նման դեպքերից ապահովագրված են մեր աստղերը:


Մոդել, դերասանուհի եւ հաղորդավարուհի Շուշան Երիցյանի կարծիքով՝ նման տհաճ դեպքերն առավել տարածված են արտերկրում, սակայն մեզ մոտ էլ դրանք բացառել  չես կարող:

 

Գեղեցկուհին նշեց, որ իր հետ էլ է պատահել այնպես, որ ցանկացել են վախեցնել կամ փորձել են սպառնալ, սակայն Շուշանը չցանկացավ անդրադառնալ այդ պատմությանը, փոխարենը նշեց.

«Մի քանի օր եղել է, որ ես էլ եմ շրջել թիկնապահի ուղեկցությամբ, քանի որ դրա կարիքն իրոք կար: Իսկ, առհասարակ, դեմ եմ, երբ ուղղակի ձեւական մասն ապահովելու համար են թիկնապահներ վարձում:  Հնարավոր է՝ ոչ հայտնի մարդն ավելի շատ թիկնապահի կարիք ունենա, քան հայտնին: Այդ պատճառով էլ կարծում եմ՝ երեւույթն ընդունելի է, երբ դրա կարիքն իսկապես կա»:

Սյունե Առաքելյան