Անհավանական է, բայց փաստ է:Լուրեր էին տարածվել, որ Քիմ Քարդաշյանի վրա հարձակում են կատարել:Սկզբում բոլորը կարծում էին, որ սա դեղին մամուլի հերթական ստերից է, սակայն շուտով սկսեցին Քիմի հարձակման մասին անդրադառնալ նաև միջազգային հայտնի լրատվամիջոցները և հեռուստաալիքները: Ինչպես հայտնում է  CNN-ը,երկու զինված տղամարդիկ ներխուժել են  Փարիզում գտնվող այն հյուրանոցային համարի վրա, որտեղ գտնվել է հայտնի հայուհին: Քիմի օգնականի խոսքով, նա շոկային վիճակում է գտնվում, բայց ֆիզիկապես չի տուժել: Զինված տղամարդիկ թիկնապահների նման էին հագնված: 

 

Ուրիշ մանրամասներ առայժմ հայտնի չէ: Քանյե Ուեսթը ստիպված է եղել դադարեցնել Նյու Յորքում տեղի ունեցող իր համերգը և շտապ մեկնել է Փարիզ: 

 

Իսկ ահա Reuters-ի հաղորդմամբ, հարձակվողները 5 հոգի են եղել: Նրանք կողոպտել են Քիմի թանկարժեք զարդերը և մի քանի միլիոն դոլլար: 

 

Հիշեցնենք, որ Քիմը Փարիզ է մեկնել, որպեսզի մասնակցի այնտեղ մեկնարկած նորաձևության շաբաթվան: 

 

 

 

Картинки по запросу Ким Кардашьян с охранником

Картинки по запросу Ким Кардашьян с охранником