Հիպի-միլիարդատեր Ռիչարդ Բրենսոն
Սըր Ռիչարդ Բրենսոնը հաջողակ գործարար է և աշխարհի ամենահարուստ մարդկանցից է: Նա ոչ մեծ երաժշտական խանութը 10տարվա ընթացքում դարձրեց աշխարհի տարբեր երկրներում մասնաճյուղեր ունեցող խոշոր կորպորացիա:
Չնայած իր հարստությանը` այս միլիոնատերը իր տարօրինակ վարքի պատճառով ստացել է «հիպի-միլիարդատեր» մականունը: Նրա վերջին արկածը եղել է ստյուարդեսայի հագուստով Պերտ-Կուալա Լումպուր չվերթի ընթացքում մարդկանց սպասարկելը:
Լոնդոնի քաղաքապետը
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը առաջին հերթին տպավորություն է իր արտաքին տեսքով: Նա հաճախ հագնվում է անփույթ, ունի տարօրինակ սանրվածք, շատ խռպոտ ձայն և շատ սադրիչ խոսելաձև:
Հենց Բորիս Ջոնսոնն է հեծանվային երթևեկության զարգացման աշխարհում ամենագլխավոր ջատագովնեից մեկը:
Ռեյկյավիկի քաղաքապետը
Յոնա Գնարեն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի քաղաքապետն է: Այս մարդը չի սովորել բուհում, եղել է կատակերգու դերասան և տաքսու վարորդ: Սակայն 2010թ-ին հիմնել է «Լավագուն կուսակցություն» կոչվող կուսակցությունը և 34.5% ձայներով հաղթել է ընտրություններում:
Google-ի լեգենդը
Սերգեյ Բրինը Google Inc կազմակերպության համահիմնադիրն է և նախագահը: Համակարգչային բիզնեսի միլիարդատեր լեգենդը աշխարհի ամենահարուստ մարդկանցից է: Սակայն չնայած դրան հարազատների պնդմամբ Սերգեյը իրեն բավականին համեստ է պահում. մինչ այժմ նա ապրում է երեք սենյականոց բնակարանում և վարում է Toyota Prius մեքենա` էլեկտրական շարժիչով:
Երջանիկ միլիոնատերը
Ավստրիացի միլիոնատեր Կառլ Ռաբեդերը ծնունդով աղքատ ընտանիքից է եղել: Նա աշխատել է բավականին շատ և արդյունքում կուտակել է 3 մլն եվրո կապիտալ: Սակայն ժամանակի ընթացքում հասկացել է, որ հենց իր հարստությունն է իրեն դժբախտություն բերում : Նա վաճառել է իր ունեցվածքը և հիմնել է MyMicro Credit հիմնադրամը և սկսել է օգնել կարիքավոր մարդկանց: Այժմ նա ապրում է մի հասարակ առանձնատան մեջ և ամսեկան ծախսում է ընդամենը 1000 եվրո գումար:
Անտուն միլիարդատեր Նիկոլաս Բերգրյուեն
Berggruen Holdings ներդրումային հիմնադրամի հիմնադիր, 2 մլրդ դոլարի սեփականատերն իրականում անօթևան է: Նա 45 տարեկանում հասկանում է, որ ոչ մի նյութական հարստություն իրեն պետք չէ և շուտով վաճառում է իր ողջ անշարժ գույքը: Նա այժմ ապրում է հյուրանոցներում, ճանապարհորդում է և երբեմն այցելում է իր աշխատանքային գրասենյակը:
Նյու-Յորքի քաղաքապետը
Մայքլ բլումբերգը շատ հետաքրքիր անձնավորություն է, եթե նույնիսկ չիմանանք, որ նա զբաղեցնում է 13-րդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Նյու-Յորքի քաղաքապետը երթևեկում է մետրոյով: Եվ դա PR չէ, այլ այդ մարդու առօրյա սովորությունը:
Աշխարհի ամենաաղքատ նախագահը
Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն Ուրուգվայի նախագահն է: Սակայն նրա կյանքի ոճն ամենևին նման չէ այն պատկերացումներին, որոնք մենք ունենք նախագահների մասին: 78-ամյա Էլ Պեպեն (այդպես են նրան անվանում տեղացիները) իր գրեթե ողջ աշխատավարձը տրամադրում է բարեգործական նպատակների համար: Նա վաստակում է 263 000 ուրուգվայական պեսո (մոտ 4 900 դոլար), սակայն իրեն պահում է միայն 500 դոլարը: Նախագահն ապրում է ֆերմայում` գյուղական տանը: Նրա ամենամեծ գնումը 1987թ-ի արտադրության «Ֆոլկսվագեն բզեզ» մակնիշի մեքենան է եղել:
Միլիարդատերն առանց միլիարդի
Չակ Ֆինին Duty Free Shoppers խանութների ցանցի հիմնադիրն է: վերջին 30 տարիների ընթացքում նա շրջագայել է ողջ աշխարհով` իր 7.5 մլրդ կապիտալը ծախսելու նպատակով: Նրա բարեգործական ֆոնդը` The Atlantic Philanthropies, ներդրել է 6.2 մլրդ դոլար կրթության, գիտության, առողջապահության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար: Մինչև 2020 թվականը Չակ Ֆինը ցանկանում է ծախսել իր ողջ կապիտալը բարեգործության վրա: