Շուտով «USArmenia» հեռուստաընկերության կողմից կցուցադրվի նոր հեռուստանովել՝ «Մեղրամիս» անվանմամբ: «Մեղրամիս»-ը նորույթ է հեռուստասերիալների հայկական տիրույթում, քանի որ առաջին անգամ գլխավոր հերոսները երկուսն են, ու դեպքերը ծավալվում ու զարգանում են միաժամանակ այդ երկուսի շուրջ:
Հեռուստասերիալում իրադարձությունները ծավալվում են Դինայի ու Արսենի հարսանյաց հանդեսի ժամանակ, որտեղ պարզ է դառնում, որ ոչ հարսն է սիրում փեսային, ոչ էլ փեսան՝ հարսին:
Արմանը Արսենի եղբայրն է, ով եկել է Միացյալ Նահանգներից հատուկ եղբոր հարսանիքին մասնակցելու համար, սակայն, տեսնելով հարսի ու փեսայի սառնությունն ու ատելությունը միմյանց նկատմամբ, սրտնեղած հեռանում է խնջույքից:
Ծանր տպավորություններն ու եղբոր հետ ունեցած վատ խոսակցությունը շեղում են նրա ուշադրությունը, ու նա անզգուշորեն վրաերթի է ենթարկում Սառային:
Սառան որբ աղջիկ է, ով ծնողների մահից հետո մեծացել է մանկատանը: Նա երազում է ջերմ ու ամուր ընտանիքի մասին, սակայն նրա երազանքները փշրվում են, երբ նշանածին «բռնացնում է» անկողնում՝ մանկատան տնօրենի հետ: Արմանի ու Սառայի հանդիպումը փոխում է ամեն ինչ, սակայն իրադարձություններն այլ ուղղությամբ են ծավալվում ու կատարվում է անսպասելին:
Մանրամասները՝ տեսանյութում.