Ծխախոտի բացասական ազդեցության մասին բոլորն էլ գիտեն, բայց գիտեիք, որ ծխող մարդիկ քաղցկեղով հիվանդալու վտանգից զատ կանգնած են նաև կուրանալու վտանգի առաջ:

 

Ծխողների մոտ կատարակտի վտանգը 40%-ով ավելի բարձր է: Եթե չեք ցանկանում կանգնել վաղաժամ ծերացման խնդրի առաջ, ապա դեն նետեք ձեր ձեռքի ծխախոտը: Ծխելու հետևանքով կարող եք անգամ լսողության հետ խնդիրներ ունենալ:

 

Ծխախոտի պատճառով զարգանում է աթերոսկրելոզը, որը խթանում է արյան հոսքը դեպի ներքին ականջ:

 

Գեղեցիկ ժպիտի գրավականը սպիտակ ատամներն են, իսկ ծխախոտը նպաստում է ատամների գույնի մգեցման և կարիեսի զարգացման: Այսքանից հետո ծխելու մասին մտածելն անմտություն է: