168.am-ը գրում է.
Stepthhealth.ru կայքը գրում է, որ թևատակերի տհաճ հոտը պարտադիր կերպով չի խոսում առողջական խնդիրների առկայության մասին։ Քրտնարտադրության հետևանքով մաշկի վրա բազմանում են բակտերիաները, ինչի արդյունքում տհաճ հոտ է առաջանում։
Քիմիական միջոցների փոխարեն՝ կարող եք ինքներդ բնական միջոց պատրաստել։
1. Կիտրոն և կերակրի սոդա։ Այս երկուսի համադրությունն իդեալական բնական անտիպերսպիրանտ է, որը կարող է կանոնակարգել չափից շատ քրտնարտադրությունը և բակտերիաների առաջացումը, որոնք տհաճ հոտ են առաջացնում։ Այս համադրությունը կօգնի նաև սպիտակեցնել թևատակերը։ Ձեզ անհրաժեշտ է 1 թեյի գդալ կերակրի սոդա, կես կիտրոն։ Կիտրոնի հյութի մեջ լցրեք սոդան, ստացված խառնուրդը քսեք թևատակերին։ Որոշ ժամանակ անց այն մաքրեք։ Այս գործողությունը կատարեք ամեն օր։
2. Սոճու եփուկ։ Ձեզ անհրաժեշտ են սոճու տերևներ և 1 լիտր ջուր։ Լցրեք դրանք ջրի մեջ, դրեք դանդաղ կրակին և թողեք 20 րոպե։ Ստացված եփուկը բացեք ջրով՝ դրանով լոգանք ընդունելու համար։
3. Ալոէ վերա։ Ալոէ վերան հակաբակտերիալ և սպիտակեցնող հատկություն ունի, ինչը կրկնակի առումով օգտակար է։ Ձեզ անհրաժեշտ է 30 գրամ ալոէ վերա։ Այն քսեք թևատակին և թողեք՝ մինչև չորանա։ Անձեռոցիկով մաքրեք թևատակերը։
4. Խնձոր քացախ։ Անհրաժեշտ է 4 ճաշի գդալ խնձորի քացախ, 1 ճաշի գդալ սպիրտ և բամբակ։ Խնձորի քացախը խառնեք սպիրտի հետ և քսեք թևատակերին։ Թողեք, մինչև քացախը չորանա։ Պրոցեդուրան կրկնեք օրվա ընթացքում երկու անգամ։
5. Ուրց և ռոզմարին։ Ձեզ անհրաժեշտ է մի կապ ուրց և մի կապ ռոզմարին։ 2 լիտր ջուր եռացրեք և ավելացրեք ուրցն ու ռոզմարինը։ 10 րոպե անց անջատեք կրակը։ Կարող եք այդ ջրով լոգանք ընդունել։
6. Հում կարտոֆիլ։ Թևատակերին հում կարտոֆիլ դրեք և թողեք 20 րոպե։ Օրվա ընթացքում կրկնեք 2-3 անգամ։
7. Եգիպտացորենի օսլա։ Անհրաժեշտ է 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա և 1 թեյի գդալ կերակրի սոդա։ Երկու բաղադրիչները քսեք իրար, լվացեք թևատակերը, քսեք ստացված խառնուրդը։