Դերասանուհի, երգչուհի Ռիփփին այսօր վթարի է ենթարվել: BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է դեպքի մանրամասները. «Վթարը տեղի է ունեցել ժամը 11:00-ի կողմերը: Ինձ հետևից ավտոբուս է հարվածել, երբ կանգնած էի դեղին լույսի տակ: Վթարից հետո արվել է արձանագրություն, և հիմա ինձ պետք է փոխհատուցեն»:

Երգչուհին նշեց, որ մի քանի ամսվա վարորդ է, և շատերն են նշում, որ բավականին կարգապահ վարորդ է: «Մեքենաս շատ է վնասվել, բայց քանի որ գերմանական մեքենա է, բավականին ամուր է, և դրա արդյունքում վնասվածքներ չեմ ստացել, միայն թևս է ցավացել»: