Նրան պատվով թաղեցին Սեբեկապուրում (Հնդկաստան) այն բանից հետո, երբ փրկեց իր ընտանիքը թունավոր կոբրաների խայթոցներից: Սեփական կյանքի գնով:
Իր նոր տերերի մոտ շունն ընդամենը մի քանի ամիս է, ինչ ապրում էր:
Մի գիշեր ընտանիքի անդամներն արթնացան շան բարձր հաչոցից և հառաչանքներից: Անհանգստություն զգալով՝ դոբերմանի տերերն անհապաղ դուրս եկան բակ, որտեղ գտան իրենց շանը՝ մի քանի կոբրաների հետ մարտի բռնված վիճակում:
Շունը պայքարում էր օձերի դեմ՝ չթողնելով, որ վերջիններս տուն մտնեն: «Հակառակորդը» պարտվեց, սակայն մի քանի վայրկյան անց թույնը սկսեց ներգործել և խիզախ դոբերմանը ընկավ գետնին: Շանը փրկել չհաջողվեց: Կյանքի վերջին վայրկյանները նա անցկացրեց այն մարդկանց հետ, որոնց սիրում էր և պաշտպանում:
«Ես շոկի մեջ եմ: Նա զոհեց իր կյանքը հանուն մեզ: Նա միշտ կմնա մեր հուշերում», - ասում է Ռաիտա Դիբակարը՝ դոբերմանի տերը: Շան թաղմանը ներկա էր գյուղի ողջ բնակչությունը: Այսպիսի անհավանական նվիրվածությունը պետք է գնահատվի բոլորի կողմից:
Շները մեր հավատարիմ բարեկամներն են: Հենց նրանցից է հարկավոր սովորել խիզախ, հավատարիմ լինել, անշահախնդիր սիրել: