Ամերիկաբնակ դերասան, հումորիստ Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի համար սեպտեմբերի 23-ը այսուհետ տոնական ամսաթիվ է. երեկ սիրված հումորիստը հայր է դարձել:
«Սա անբացատրելի զգացողություն է, չեմ կարող նկարագրել, թե ինչ է կատարվում ինձ հետ, շոկի մեջ էի, երբ ծնվեց տղաս ու մինչեւ հիմա էլ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում հուզված նշեց երջանիկ հայրիկը:
Հարցին, թե ներքին որակական փոփոխություն զգո՞ւմ է արդյոք նոր՝ ավելի պատասխանատու կյանք տեղափոխվելու հետ կապված, Դելոն պատասխանեց.
«Ինձ թվում է՝ ես արդեն լրիվ ուրիշ մարդ եմ ու ինձ ճիշտ է թվում, որովհետեւ արդեն հայր եմ»:
Ի դեպ՝ Վահագն Ստեփանյանի խոսքով՝ որդին եւ իրեն, եւ կնոջը նմանություններ ունի, նաեւ վստահեցրեց՝ փոքրիկն ու մայրիկն իրենց շատ լավ են զգում:
Գեղեցիկ զույգը նորածին որդուն Նարեկ-Քրիստո են անվանել: Անդրադառնալով անվան ընտրությանը՝ նորաթուխ հայրիկը պատասխանեց.
«Կինս շատ էր ուզում, որ մեր տղային Նարեկ անվանենք, իսկ ես ցանկանում էի տղայիս Քրիստո անունը տալ, որը նշանակում է քրիստոնյա, այդպիսով մտածեցինք ու հասկացանք, որ կարող ենք մեր փոքրիկին երկու անուն տալ, հատկապես, որ շատ համահունչ են այս երկու անունները»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։