Օրեր առաջ հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբլոգերում Գեղարդից լուսանկար էր հրապարակել, որին հաջորդել է հաղորդավար Սերգեյ Սարգսյանի հումորային լուսանկարը: «Այսօր Գեղարդում էինք.. լուսաշշունջ և հեզամոլոր մի վայր, կենսաշունչ և հուսամփոփ մի առասպելաբնակ փարոս իմ հոգում...»,-ֆեյսբուքյան իր էջում լուսանկարին կից գրել է Սերգեյ Սարգսյանը' ակնկարկելով, որ նմանատիպ բառերով գրառումներ է կատարում հենց Նազենի Հովհաննիսյանը: Հատկանշականն այն է, որ դերասանուհին նույնպես համաձայնել է Սերգեյի հետ' մեկնաբանությունների հատվածում գրելով հետևյալը. «Սերյոժ էս լրիվ իմ ստիլով էր մեռաաաաաաաաա»:

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սերգեյ Սարգսյանը նմանակում է Նազենի Հովհաննիսյանին:

 

Image may contain: outdoor, one or more people and nature