Ավանդույթներն ու կարծրատիպերը կոտրող դիզայներ Մանուկ Ալեքսանյանը՝ Մանչը, հաճախ է քննադատությունների զոհ դառնում, այս անգամ նա «մեղադրվում» է ինքնասիրահարվածության և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին սատարելու մեջ:
«Ինքնասիրահարվածությո՞ւն, թե՞ համասեռամոլության թաքնված քարոզ»' այս վերնագրմամբ տարածված հրապարակման մեջ տեղ գտած քննադատությունների վերաբերյալ Life.panorama.am-ը խոսել է Մանուկ Ալեքսանյանի հետ:
«Անկեղծ ասած՝ ինձ մոտ ծիծաղ է առաջացնում այն, որ իմ լուսանկարները այդքան անսովոր են մարդկանց համար: Կարծում եմ՝ շոու բիզնեսի ցանկացած ներկայացուցիչ պետք է սոցիալական ցանցերում՝ իմ դեպքում Instagram-ում, իր հետևորդների համար հետաքրքի լինի: Քննադատված լուսանկարը, որտեղ հայելու մեջ ինքս ինձ եմ համբուրում, արվել է իմ 13.000 հետևորդների մոտ զուտ ծիծաղ առաջացնելու համար, անգամ կատակելով վերնագրել եմ, որ գտնվելով Մոսկվայի ամենահայտնի ակումբներից մեկում՝ այդպես էլ գեղեցիկ աղջիկ չգտա ու որոշեցի ինքս ինձ համբուրել»,- նշեց Մանչը:
Շարունակությունն`այստեղ: