Երբ լրացավ այս տղայի 5 տարին, նրան գլխուղեղի քաղցկեղ ախտորոշեցին: Մի քանի տարում նրան տարբեր բուժումներ նշանակեցին, սակայն ոչինչ չէր կարողանում կանգնեցնել հիվանդության զարգացումը, ու 7 տարեկանում Չեն Սյոտյանը արդեն կույր էր ու դատապարտված մահվան:
Ի հավելումն դրա՝ ընտանիքին պատուհասեց ևս մեկ դժբախտություն. հիվանդացավ տղայի մայրը:
Չժու Լիի մոտ հայտնաբերվեց երիկամների հիվանդությունը, որը նույնպես մահացու վտանգավոր է:
Այս ծանր իրավիճակում տղայից ոչ ոք նման քաջություն ու ինքնազոհաբերում չէր ապասում:
Այս լուսանկարում Չժոու Լուն գրեկլ է Չենին: Այստեղ նրանք անգամ չէին էլ կասկածում, թե ինչ փորձություն է իրենց համար պատրաստել ճակատագիրը:
5 տարեկանում երեխան ու մայրը իմացան, որ գլխուղեղի չարորակ ուռուցքը բուժման ենթակա չէ:
Օրեր շարունակ տղան անցկացնում էր հիվանդասենյակի մահճակալին, ապա իմացավ, որ մայրը ծանր հիվանդ է:
Չժուի մոտ հայտնաբերվեց երիկամային անբավարարություն, անհրաժեշտ էր փոխպատվաստում:
Կնոջն ասացին, որ այդ պահին նրա միակ դոնորը կարող է լինել որդին, մյուս դոնորների որոնման համար հարկավոր կլինի երկար ժամանակ: Սակայն մայրը շտապեց հրաժարվել այդ առաջարկից:
Փոքրի Չենը իմացավ, թե ինչ է տեղի ունեցել: Նա վերջին ուժերը լարելով ասաց իր մորը. «Եթե դու առողջ լինես, ես կապրեմ քո ներսում»:
Տղան մահացավ ապրիլյան մի առավոտ... Չժոուին փոխպատվաստեցին իր փոքրիկի երիկամը: Վիրահատությունից առաջ բժիշկները իրենց գլուխները խոնարհվեցին փոքրիկի արիության առաջ: Վիրահատությունը հաջող անցավ, օրգանիզմը ընդունեց երիկամը ու Չժոուն սկսեց առողջանալ:
Այս մայրը անսահման շնորհակալ է իր սիրելի տղային:
Այս խիզախ երեխան զոհաբերեց իր երիկամը մորը, որպեսզի նրան փրկի՝ հրաժարվելով առողջանալու սեփական շանսից՝ թեկուզ և այն չնչին էր:
Տղայի մյուս օրգանները փրկեցին նաև երկու այլ մարդու կյանք:
Փոքրիկի զոհաբերությունը անիմաստ ու անհետք չանցավ: