Քիմ Քարդաշյանի մայրը՝ 60-ամյա Քրիս Ջենները կրկին պատրաստվում է ամուսնանալ, ընդ որում ռեալիթի-աստղի նոր ընտրյալը փոքր է իրենից 25 տարի։
Քրիս Ջեների նշանադրության մասին ամերիկյան զլմ-ները հայտարարեցին այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ նա հայտնվեց բարեգործական միջոցառմանը իր ընտրյալի՝ 35-ամյա բիզնեսմեն և Ջասթին Բիբերի մենեջեր Քորի Գեմբլի հետ։ 60-ամյա կնոջ ձախ ձեռքի մատին ադամանդե մատանի կար։
Պետք է նշել, որ սիրահար զույգին ընդհանրապես չի շփոթեցնում տարիքային հսկայական տարբերությունը։ Խնդիրը նրանում է, որ Քրիսի ընտրյալը 35 տարեկան է և նրա դստեր՝ Քիմ Քարդաշյանի տարեկիցն է։ Զույգը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել իրենց հարաբերությունները, բայց միջոցառման ժամանակ նրանք շատ երջանիկ տեսք ունեին։ Քրիսը և Գեմբլը հանդիպում են արդեն մեկ տարի։ Քարդաշյանների ընտանիքը սիրով է ընդունում Գեմբլին, նշելով, որ բոլորը երջանիկ լինելու իրավունք ունեն, այդ թվում իրենց մայրը։