Գագիկ Բեգլարյանի որդու շքեղ հարսանեկան խնջույքին ներկա է եղել նաև «Ամարաս»-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը: Վերջինս Instagram-ի իր էջում տեսանյութեր է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.
«Ձեզ եմ ներկայացնում իմ վերջին աշխատանքներից մեկը, որի բեմադրությունը կատարվել է ինձ արդեն շատ հարազատ դարձած՝ Հրանտ և Ջուլիետա Բեգլարյանների համար: Ի սրտե շնորհավորում եմ և ցանկանում եմ, որ ձեր կյանքի ուղեկիցը լինի միայն ու միայն սերը»: