Վիետնամում զույգը հոսպիտալացվել է այն բանի պատճառով, որ պահպանակի փոխարեն պոլիէթիլենային տոպրակ է օտագործել։

 

Հանոյի հիվանդանոցի փոխտնօրեն Նգույեն Լունգն ասել է, որ ուսանողներն այդպես են վարվել, քանի որ ամաչել են պահպանակ գնել։

 

Քանի որ տոպրակը չունի համապատասխան էլաստիկություն ու մշակված չէ հատուկ քսուքներով, այն վնասել է սեռական օրգաններն ու արնահոսություն առաջացրել։

 

Նրանց անտիոբիտիկներ ու վնասվածքների համար հակավիրուսային հաբեր են նշանակել։

 

Սեռական կրթությունը Վիետնամում լուրջ խնդիր է համարվում։ Բազմաթիվ աբորտներ են արվում ոչ միայն այն պատճառով, որ նախընտրությունը տրվում է տղա երեխաներին, այլ չեն օգտագործում հակաբեղմնավորիչ միջոցներ։