Ընդհանրապես մեր աստղերը մի շատ վատ բնավորության գիծ ունեն՝ մոռանալ այն ամենն, ինչ իրենց էլ ձեռնտու չէ հիշել: Երբ բացի շենքի հարևաններից նաև սկսում են փողոցում մի քանի հոգի ճանաչել, մոռանում են, թե ով էին, ինչ արտաքին տեսք են ունեցել, ինչպես են հագնվել, որտեղ են աշխատել և ում հետ են շփվել: Մոռանալու ցանկությունը դեռ չի նշանակում իրականությունից էլ ջնջել կատարվածը:
Յութուբով հայկական տեսահոլովակներից մեկն էի նայում, կողքից բերեց 2013 թվականին նկարահանված Ավետիք Ադամյանի «Ես ու դու» տեսահոլովակը: Առաջին անգամ էի նայում ու ինչ բացահայտեցի: Փաստորեն տեսահոլովակի կիսամերկ հերոսուհին Անատի Սաքանյանն է: Այսօր, երբ Անատին իր նկարները հրապարակելու համար աղմուկ է բարձրացնում, սուրբ է ձևանում, ու չի համաձայվնում, որ ֆոտոշարքում «ուսը երևա», մոռացել է որ ընդամենը 3 տարի առաջ լողազգեստով վազվզում էր Ավոյի տեսահոլովակում:
ԿրիԾիկ