«Աբելի քույրը» հեռուստասերիալի դերասանուհի Մերի Հակոբյանի հետ զրուցելու մի քանի թեմա ունենք' հանդիսավարի աշխատանք, վերջերս կատարած ոճային փոփոխություն եւ բացասական կերպարի մարմնավորում:
«Ոճային փոփոխություններ սիրում ու հաճախ եմ անում: Ծանոթներիս համար անսովոր չէր տեսնել ինձ մազերի ավելի բաց գույնով, քանի որ նախկինում էլի եմ փորձել այս երանգը: Այնուամենայնիվ, շատ տարբեր արձագանքներ լսեցի: Նշեմ, որ այն մարդիկ, ովքեր հետեւում են իմ գործունեությանը, կրկին կտեսնեն փոփոխություններ ինչպես ոճային, այնպես էլ աշխատանքային»,-BRAVO.am-ին ասել է Մերին:
Անդրադառնալով սերիալին՝ նա նշել է, որ բացասական կերպար է մարմնավորում.«Մեր իրականության մեջ Լիկայի նման աղջիկները շատ են, ապրում են շքեղության մեջ, չունեն ուշադրության պակաս, չեն հանդիպել դժվարությունների, բայց մեկ է, երբ դիմացինի մեջ մի փոքր առավելություն են տեսնում, չարությունն իշխում է իրենց: Լիկան մի աղջիկ է, ով մոլորվել է, ընկել ճահիճը ու փորձում է դուրս գալու փոխարեն իր հետ տանել այն մարդկանց, որոնց ատում է»:
Շարունակությունն` այստեղ: