Վերջերս Իվետա Մուկուչյանի մասին ինչ-որ ինֆորմացիա աչքովս ընկավ լրահոսիս մեջ, որը, չգիտես ինչու, ոչ թե Իվետայի, այլ Իրինա Շեյքի նկարով էր: Միանգամից մտքովս անցավ, որ սա մեր կայքերի հերթական խաբեությունն է, որ դիտումներ հավաքելու համար աշխարհաhռչակ տոպ-մոդելի լուսանկարն են դարձրել նյութի շապիկ՝ դիտումեր ու լայքեր հավաքելու համար: Սակայն երբ մտա նյութը կարդալու, հասկացա, որ ոչ… կայքը ոչ մի կեղծիք չի արել, լուսանկարում իսկապես Իվետան է…..ուղղակի այնքան ռեկոնստրուկցիայի ենթարկված դեմքով, որ դարձել է Իրինա Շեյքի կրկնօրինակը: Ասել, որ Իվետան հիմա գեղեցիկ է, քան նախկինում, մեղմ ասված կլինի: Իվետան հիմա իսկապես ցնցող տեսք ունի, բայց այն, որ նա զրկվել է իր դեմքից՝ փաստ է: Իվետան իր դեմքին ամեն ինչ է փոխել, և այնպիսի տպավորություն է, որ պլաստիկ վիրաբույժի մոտ նա գնացել է հենց Իրինա Շեյքի լուսանկարով ու ասել՝ «այ սրանից եմ ուզում»:
Այսպիսինն է Իվետան իր հրապարակած վերջին երկու լուսանկարներում: Խնդրեմ՝ եթե կարող եք, գտեք իր ու Իրինայի միջև գոնե 5 տարբերություն:
Եվ ահա այսպիսինն էր Իվետան տարիներ առաջ: