1. Կանանց իմունիտետն ավելի բարձր է, քան տղամարդկանցը։

2. Կանանց լեզվի վրա ավելի շատ համային ընկալիչներ կան։

3. Կանանց գլխուղեղի աշխատանքի հորմոնալ առանձնահատկությունները թույլ են տալիս նրանց տարբերել ավելի շատ երանգներ։

4. Կանանց ականջներն ավելի հեշտ են ընկալում բարձր հաճախականությամբ ձայները, ուստի նրանք ավելի արագ են արձագանքում ձայնի տեմբրի փոփոխությանը։

5. Կանանց ցավային ընկալիչներն ավելի շատ են, սակայն բնությունը նրանց պարգևել է էստրոգեն հորմոնը, որը փոխհատուցում է գերզգայունությունը։

6. «Տոպոգրաֆիական ապուշությունն» իրականում «միֆ» չէ։ Կանայք իսկապես դժվարությամբ են կողմնորոշվում տարածության մեջ։ Կանանց միայն 22%-ն է կարողանում առաջին անգամից մեքենան առանց սխալի կայանել։

7. Կանանց 80%-ի ձախ կուրծքը աջից մեծ է։

8. Տղամարդկանց օրգազմի հասնելու համար անհրաժեշտ է 3-4 րոպե, մինչդեռ կանանց՝ 10-20 րոպե։

9. Տարվա ընթացքում կանայք պատճառ են գտնում լաց լինելու համար 60 անգամ, իսկ տղամարդիկ՝ 10 անգամ։

10. Ծխախոտի և ալկոհոլի հանդեպ սերն ու մսոտ քիմքը հիմնական պատճառներն են այն բանի, որ տղամարդկանց 70%-ը միջին տարիքում սկսում են խռմփացնել։ Կանանց միայն 40%-ի մոտ է ի հայտ գալիս այս սովորությունը։

11. Կանանց 1/3-ը հղիության ընթացքում ուզում է ուտել որևէ ուտելու համար անպիտան բան։

12. Կանանց մազերը տղամարդկանց մազերից երկու անգամ բարակ են։

13. Գլխուղեղի կառուցվածքի առանձնահատկությունների և հորմոնալ ակտիվության հետևանքով կանայք ավելի ուժեղ են կապվում տղամարդկանց, քան տղամարդիկ կանանց։

14. Կանանց գլխուղեղի կոշտուկային մարմինը 30%-ով ավելի մեծ է և ունի ավելի բարդ կառուցվածք, ինչով էլ պայմանավորված է միաժամանակ մի քանի խնդիր լուծելու ունակությունը։

15. Կանայք տարբերում են «քաղցրի» բազմաթիվ տեսակներ։

16. Կանայք շատ ավելի զգայուն են քնի ժամանակ, քանի որ նրանց գլխուղեղի ակտիվությունը նվազում է միայն 10%-ով։

17. Կանանց մաշկը 10 անգամ ավելի զգայուն է քան տղամարդկանց մաշկը։

18. Ցուրտ ժամանակ կանանց կուրծքը փոքրանում է։

19. Տղամարդկանց ճաղատությունը կանանց մեղքով է, քանի որ այն մորից է փոխանցվում տղա երեխային։

20. Վախի ու վտանգի զգացումը կանանց մոտ ավելի ուժեղ է քան տղամարդկանց մոտ։ Սա պայամանավորված է պրոգեստերոն, կորտիզոլ և էստրադիոլ հորմոնների առկայությամբ։ Կանանց ամենազգայուն շրջանը լինում է ձվազատման ժամանակ։

21. Հաստ շուրթերն ու մեծ աչքերը էստրոգենի բարձր մակարդակի արդյունք են, ինչը նաև պտղաբերության նշան է։

22. Կանայք երկու անգամ ավելի հաճախ են թարթում, քան տղամարդիկ։

23. Նույն ծանրաբեռնվածության դեպքում կանայք 50 կալորիա քիչ են կորցնում, քան տղամարդիկ։ Սա է պատճառը, որ կանայք ավելի մեծ դժվարությամբ են նիհարում։

24. Կանանց հոտառությունը շատ ավելի ուժեղ է։

25. Կանանց ճկուն ու շարժուն պարանոցը թույլ է տալիս ավելի նրբագեղ դիրք ընդունել, մինչդեռ տղամարդիկ պետք է ամբողջ մարմնով շրջվեն։

26. Կանայք օրվա ընթացքում շփման համար օգտագործում են 8000 բառ, 300 առանձին ձայն և 10000 ոչ վերբալ ազդանշան, իսկ տղամարդիկ՝ երկու անգամ քիչ։

27. Ավելի լավ զարգացած պերիֆերիկ տեսողությունը թույլ է տալիս կանանց հեշտությամբ նկատել շուրջը տեղի ունեցող իրադարձությունները, մինչդեռ տղամարդիկ կենտրոնանում են միայն իրենց առջևում տեղի ունեցողների վրա։

28. Կրկնակի X-քրոմոսոմը պաշտպանում է կանանց քրոնիկ հիվանդություններից և այլ բարդություններից։

29. Որովայնի հատվածում ավելացած 1 կգ-ի դեպքում կրծքին ավելանում է 20 գրամ։

30. Միջինում՝ կանանց սրտի զարկերն ավելի արագ են քան տղամարդկանցը։

31. Կանայք ավելի ճկուն են։ Նրանց ջիլերն ավելի հարուստ են էլաստինով։

32. Կուրծքը չունի մկաններ։

33. Դաշտանային ցիկլի ընթացքում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունները փոխում են կանանց հոգեբանությունը։ Ցիկլի սկզբում և վերջում նրանք երկու տարբեր մարդ են թվում։