Հաջողված հարաբերությունների հասնելու համար անհրաժեշտ է շատ ջանք գործադրել:Որպեսզի ձեր հարաբերություններն ավելի լավացնեք, ներկայացնում ենք որոշ հուշումներ:

 

1.Ոչ մի մարդ ձեր կյանքի ճանապարհին պատահական չի հայտնվում, քաղեք այդ հանդիպումներից լավագույնը:

 

2.Հարաբերություններում դուք ստանում եք այն, ինչ տալիս եք: Եթե ցանկանում եք ձեզ հասկանան, հասկացեք դուք ինքներդ:

 

3. Չպետք է պայքարել ինչ-որ մարդու կյանքում տեղ զբաղեցնելու համար, քանի որ համոզված լինել չեք կարող, նրան դա պետք է:

 

4. Բոլոր մարդիկ փոխվում են և դա նորմալ է: Այդ պատճառով եթե ինչ-որ մեկն ասում է, որ դուք փոխվել եք, վատ մի զգացեք:

 

5. Հարաբերությունների վրա պետք է աշխատել:Հարաբերություններն իրենք իրենց չեն կառուցվում:

 

6. Պետք է կարողանալ ներել, որը ոչ թե թուլության, այլ ուժեղության նշան է: