36-ամյա Լուսինե Մամյանի ամուսնական կյանքը ավարտվեց ընդհամենը 2 տարի անց: Նրա խոսքով բաժանման առիթը նախկին ամուսնու իր հայրական տանից կատարած գողությունն էր: Սակայն Լուսինեիի ամուսինը ՝ Ոսկանը բաժանման պատճառները մատնանշելիս առաջինը կնոջ անբարոյականությունն է առաջ քաշում: Այս մեղադրանքների ու պատճառաբանությունների մեջտեղում տուժում է նրանց դուստրը՝ 12-ամյա Մալենան: Ինչու են նրա ծնողները այսօր երեխայի համար կռիվ տալիս: