Էկրանային երկարատև դադարից հետո մոդել, դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ով հանրությանը հայտնի դարձավ «Եռաչափ սեր» սերիալից, կրկին հեռուստակրաններին է: Այս անգամ հեռուստադիտողները հնարավորույթուն ունեն Եվային տեսնելու «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Փոխնակ մայրը» սերիալում, որտեղ նա մարմնավորում է Էլենի կերպարը: Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհու հետ' սերիալում նկարահանվելու առաջարկը ստանալու, էկրաններ վերադարձի և անձնական կյանքի մասին:

 

Խոսելով սերիալում նկարահանվելու առաջարկի մասին' Եվա Բաղդասարյանը նշեց.

 

«3 ամիս առաջ շատ պատահական զանգահարեց ինձ «Փոխնակ մայրը» սերիալի ռեժիսորը և հրավիրեց քասթինգի: Այդպես, մասնակցեցի մի քանի քասթինգի, որից հետո որոշվեց, որ ես պետք է մարմնավորեմ հենց Էլենի կերպարը»,- ասաց Եվան' պատմելով նաև իր կերպարի մասին:

 

«Մարմնավորում եմ հարուստ, հաջողակ, առաջին հայացքից երջանիկմի աղջկա, ով, սակայն, իրեն դժբախտ է համարում, քանի որ չի կարողանում սեփական երեխաներն ունենալ: Հենց այդ փաստը ստիպում է կերպարիս' Էլենին, ագրեսիա ու նախանձ զգալ մյուսների հանդեպ»,- մանրամասնեց դերասանուհին:

 

Շարունակությունն` այստեղ: