Շատ աղջիկներ տարակուսում են, թե ինչպիսի՞ զուգընկեր են ցանկանում ունենալ և չեն կարողանում կողմնորոշվել: Ուստի, այս թեստը Ձեզ կօգնի ավելի լավ հասկանալ, թե ի՞նչ ես ուզում, և ի՞նչ է պետք փնտրել:
1. Կա այնպիսի կարծրատիպ, որ տղամարդը պետք է տարիքով ավելի մեծ լինի, դա նշանակություն ունի՞ Ձեզ համար:


1. Այո 1

 

2.Այո, նա պետք է մեծ լինի տարիքով, բայց ոչ այնքան, որ սերունդների տարբերություն լինի: 2

 

3. Ձեզ դուր է գալիս, երբ տղամարդը բավականաչափ մեծ է լինում կնոջից: 3

 

2. Ձեր սիրելին ֆուտբոլի մեծ սիրահար է, դուք կկիսե՞ք նրա նախասիրությունը:

 

1. Ոչ 1

 

2. Երբեմն 2

 

3. Դուք հաճույքով կիսում եք նրա բոլոր նախասիրությունները: 3

 

3.Դուք պետք է կայացնեք կարևոր որոշում, կխորհրդակցե՞ք Ձեր զուգընկերոջ հետ:

 

1. Միայն այն դեպքում, եթե դա վերաբերի մեզ երկուսիս: 2

 

2. Կարևոր պահերին դուք միշտ կխորհրդակցեք նրա հետ: 3

 

3. Դուք սովոր եք կարևոր որոշումները միայնակ կայացնել: 1

 

4.Եթե որոշեք բաժանվել նրանից, ինչպե՞ս դա կանեք:

 

1. Առանց սկանդալի դժվար թե գործը գլուխ բերեմ: 1

 

2. Խաղաղ ձևով կբաժանվեմ: 2

 

3. Առանց արցունքների պարզապես անհնարին է: 3

 

5. Երբևէ սիրահարվե՞լ եք Ձեր ուսուցչին կամ դասախոսին:

 

1. Այո 3

 

2. Այո, բայց դա ոչ թե սեր էր, այլ պարզապես հրապուրանք: 2

 

3. Ոչ 1

 

6. Ինչպե՞ս կնշեք Ձեր ծննդյան օրը, եթե լինի հոբելյան:

 

1. Երկուսի համար ընթրիք կկազմակերպեք ռեստորանում: 3

 

2. Կհրավիրեք Ձեր բոլոր ընկերներին և մեծ խնջույք կկազմակերպեք: 2

 

3. Նեղ շրջանակում կնշեք: 1

 

7.Նշված մասնագիտության տեր մարդկանցից ո՞վ է Ձեր մոտ ամենից շատ էմոցիաներ առաջացնում:

 

1. Ոստիկան 2

 

2. Դատավոր 3

 

3. Հարկային տեսուչ 1

 

Պատասխաններ

 


(7-11 Միավոր)
Ձեզ հարկավոր է այնպիսի տղամարդ, ում ամբողջ ուշադրությունը կգրավեք միայն Դուք: Դուք պարզապես չեք հանդուրժի Ձեր կողքին այնպիսի մեկին, ով պատրաստ չէ Ձեր կամակորությունները հանդուրժել կամ Ձեր հոգսերը հոգալ: Սակայն, պետք չէ մոռանալ, որ տղամարդիկ էլ ունեն զգացմունքներ և պահանջներ… Ստանալով ուշադրություն և հոգատարություն՝ մի մոռացեք նաև փոխհատուցել այդ ամենը, հակառակ դեպքում մեծ է հավանականությունը հայտնվելու դատարկ տաշտակի առաջ:
(12-16 Միավոր)

 


Ձեզ հետաքրքրում է մարդկային բնույթը: Դուք փորձում եք հասկանալ և ինչու ոչ նաև բացահայտել տղամարդկանց: Կարելի է ասել, որ դուք մարդկանցից լավ եք գլուխ հանում, այդ իսկ պատճառով շատ տղամարդկանց սրտեր եք գրավել: Իսկ ի՞նչ է Ձեզ պետք: Ձեր ուշադրությունը չի կարող գրավել դատարկագլուխ «Կազանովան»' նա պարզապես անհետաքրքիր կթվա: Ձեզ հարկավոր է խելացի, բանիմաց, հետաքրքիր տղամարդ ոչ ստանդարտ ապրելակերպով և սովորություններով: Նա Ձեզ համար կդառնա անվերջ հետազոտությունների «օբյեկտ»: Եթե Դուք հանդիպեք այդպիսի տղամարդու, ապա շնորհավորում եմ երկուսիդ էլ, հանուն նրա դուք պատրաստ կլինեք ամեն ինչի:
(17-21 Միավոր)

 


Ձեր իդեալը «սուպերմենն է», ով ունի լավ արտաքին, խելացի է, հումորով: Նա պարզապես կարդում է Ձեր մտքերը և իրագործում Ձեր բոլոր երազանքները: Տարօրինակ չէ, որ Դուք նրան դեռ չեք գտել, բայց համաձայն Ձեր բնավորության՝ Դուք շարունակում եք Ձեր իդեալի որոնումները: Չեմ ասի, որ այդպիսի տղամարդիկ պարզապես գոյություն չունեն, որովհետև հոգուս խորքում ես ինքս հավատում եմ նրանց գոյությանը: Սակայն պետք է նաև մի փոքր իրատես լինել և հասկանալ, որ միգուցե երբևէ չհանդիպեք նրան: Փորձեք Ձեր երկրորդ կեսին գտնել իրական, այլ ոչ թե երազների աշխարհում: