Քլոե Մորեցը հարցազրույց է տվել The Hollywood Reporter-ին, որտեղ պատմել է իր ապագա պլանների և Քիմ Քարդաշյանի հետ վեճի մասին։ 19-ամյա դերասանուհին լրագրողներին ասել է, որ պատրաստվում է ժամանակավորապես թողնել դերասանական գործունեությունը, որպեսզի զբաղվի պրոդյուսերությամբ։
Քլոյեն նաև մեկնաբանել է իր բարդ հարաբերությունները Քիմ Քարդաշյանի հետ։ Մարտ ամսին նա վիճել էր Քիմի հետ այն բանից հետո, երբ քննադատել էր նրա մերկ սելֆին։ Մորեցը այն ժամանակ գրել էր.
«Քիմ Քարդաշյան, ես հուսով եմ, դու հասկանում ես, թե երիտասարդ կնոջ համար որքան կարևոր է գիտակցել, որ նա կարող է ինչ-որ բանի հասնել առանց իր մարմինը ցուցադրելու։ Կա հսկայական տարբերություն, երբ դու որպես հայտնի դեմք, ստիպում ես քեզ հարգել և երբ դու առիթ ես տալիս ամաչել քո անբարո նկարների համար»։
Քիմը պատասխանել էր շատ կտրուկ.
«Ողջունենք Քլոյե Գրեյս Մորեցին, որին ոչ ոք չգիտեր մինչ այս պահը»։
Այդ առթիվ Քլոյե Մորեցը հարցազրույցում ասել է.
«Ես կարծում եմ, որ ուշադրություն եմ հատկացրել մարդկանց, ովքեր արժանի չեն դրան։ Ինչ-որ առումով ես ափսոսում եմ, որ գրել եմ այդ նկարի մասին, բայց չեմ ափսոսում, թե ինչ եմ գրել»։