Չնայած մարդկությունն արդեն թևակոխել է 21-րդ դար, սակայն այնպիսի երկրներում, ինչպիսին Եթովպիան է, դեռևս տղամարդիկ առևանգում են աղջիկներին և բռնի ուժով ստիպում ամուսնանալ իրենց հետ:
Այդպես կլիներ նաև 12-ամյա աղջնակի հետ, ով դպրոցից տուն էր գնում:
7 տղամարդիկ առևանգել են նրան՝ բռնաբարելու նպատակով, որպեսզի հետո նա ամուսնանար նրանցից մեկի հետ:
Սակայն անակնկալ հայտնվել են 3 առյուծներ և այնպես վախեցրել տղամարդկանց, որ վերջիններս անմիջապես փախել են:
Առյուծները, սակայն, չեն հարձակվել աղջկա վրա, այլ հսկել են նրան:
Որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել ոստիկանները, ովքեր վաղուց էին փնտրում աղջկան:
Երբ իրավապահները մոտեցել են երեխային, առյուծները հեռացել են:
Առյուծների նման արարքը ոչնչով չեն կարողանում բացատրել: