Այս տարի փոքրիկ Նանուլն էլ դպրոց գնաց: Փոքրիկ ասվածն այս բալիկի դեպքում այլևս տեղին չէ: Ամեն անգամ նրա տեսքին նայելուց զայրանում եմ և հիշում եմ ամերիկյան մանկական գեղեցկության մրցույթները և այն մայրերին, թե ինչպես են հագցնում և տանջում իրենց երեխաներին:
Ցանկացած երեխա հագնվում է մայրիկի ճաշակի համապատասխան: Նանուլը դեռ այն տարիքում չէ, որ ինքնուրույն ընտրի իր իր հագուստները և առավել ևս համադրություններ անի: Իսկ Վիկա Մարտիրոսյանի երեխա լինելն այս հարցում առավել դժվարեցնում է Նանուլի «գործը», քանի որ Վիկան մոլուցք ունի իր երեխային հայտնի դարձնելու:
Երկար չուլկիներ, ֆենած մազեր, տատուս թվի ալյա շանել բրոշ. ահա Նանուլի ոչ դպրոցական տեսքը: Իսկ ու՞ր մնացին մանկական պոչիկները և դպրոցական կերպարը: Երևի Վիկա Մարտիրոսյանը ոճաբանի է դիմել՝ դստերը նման տեսքով դպրոց ճանապարհելու համար: Վիկան պարզապես չի հասկանում, որ իր յուրաքանչյուր քմահաճույքի պատճառով, տուժում է նրա դուստրը, ով վստահ եմ՝ ուզում է մանկությունը վայելել առանց շպարվելու, կրունկ հագնելու և մազ ֆենելու:
Մի բան պարզ է հաստատ, որ Վիկա Մարտիրոսյանը նաև տառապում է տարբերվելու մոլուցքով: Նայեք հետևի կադրում նստած երեխաներին, բոլորը միանման գլխազարդերով, իսկ փոքրիկ Նանուլի մազերին անգամ մանկական մի զարդ չկա:
Չեմ էլ ուզում պատկերացնել՝ տասներկու տարի հետո ինչ տեսքով է Նանուլը ներկայանալու իր վերջին զանգին: Մեծ հույս ունեմ, որ աղջիկն այդ ժամանակ կառաջնորդվի սեփական խելքով և այլևս իր մայրիկ պատճառով, քննադատությունների թիրախ չի դառնա:
Զարմանում եմ՝ ինչի համար է պետք այս տարիքից տանջել երեխային: Մեկ-մեկ տպավորություն է, որ Վիկա Մարտիրոսյանը փոքր տարիքում տիկնիկ չի ունեցել, իսկ հիմա Նանուլը նրա համար տիկնիկ է, ում միջոցով իրականացնում է իր երազանքները