Կալիֆոռնիայի 44-ամյա բնակչուհի Թերի Գրահամը պատմել է Closer ամսագրի թղթակցին, որ «հաճույք է ստանում», երբ կրծքով կերակրում է իր սիրելի շանը:

Գրահամն ասում է, որ իրեն «դատարկված» էր զգում, երբ հասկացել էր, որ այլևս չի կարող կերակրել իր երեխաներին` 2-ամյա տղային և 9-ամյա աղջկան: Սակայն դժվարին պահին իրեն օգնության է եկել սիրելի Սպայդեր անվամբ շունը:

 

-Մարդիկ կարող են մտածել, որ ես այլասերված եմ: Սակայն երբ ես Սպայդերին կրծքով կերակրում եմ, ես ինձ կատարյալ մայր եմ զգում,-անկեղծանում է կինը: