Անկախ բավական մեծ կարողությանը, Քանյե Ուեսթի կինն ու ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ժամանակ առ ժամանակ կարող է իրենց թույլ տալ վերցնել իրեն չպատկանող իրեր: Վերջերս հեռուստաաստղը խոստովանել է, որ հյուրանոցներից սիրում է խալաթներ գողանալ:

 

«Ես պաշտում եմ հյուրանոցային խալաթները, դրանք այնքան փափուկ և հարմարավետ են: Բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ ճանապարհորդել են ինձ հետ՝ գիտեն իմ այդ թուլության մասին: Եվ այո, ես կարող եմ ազնվորեն ընդունել, որ մի քանի անգամ խալաթներ եմ գողացել իմ սիրելի հյուրանոցներից: Օրինակ, ես մի խալաթ ունեմ Դուբայի Ատլանտիս հյուրանոցից և ևս մեկը՝ Լոս-Անջելեսի Montage-ից»,-գրել է նա:

 

Հարկ է նշել, որ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքն ընդհանուր առմամբ չի սիրում փողն անվերադարձ ծախսել: Օրինակ, բոլորովին վերջերս աստղային զույգին դիմել է բնակարանների վարձակալության համացանցային ծառայություն և առաջարկել ապրել Մանհեթանի 30 մլն դոլար արժողությամբ առանձնատանը: Իսկ դրա փոխարեն այդ առանձնատան վերաբերյալ պետք է հրապարակում լիներ ամուսինների Instagram-ում: Դեռ հայտնի չէ, արդյոք զույգը համաձայնել է, թե ոչ:



Картинки по запросу kim kardashian in bathroomКартинки по запросу kim kardashian in bathroom