Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց 78%-ը դիմացիններից ստանում է սեքսուալ բնույթի հաղորդագրություններ: Մինչդեռ ոչ միշտ է, որ մենք կարողանում ենք հասկանալ ու ճիշտ գնահատել դրանց իմաստը: Աշխատիր խուսափել այս երեք սխալից:
Ինչ ես գրում
1. «Ճկուն շարժում էր, պրն Ալեքս»:
2. «Չեմ դիմանում, թե երբ եմ երեկոյան գրկելու քեզ: Մտածում էի' կարող ենք կինոթատրոն գնալ: Կամ այն նոր ռեստորանը փորձել: Բացի այդ, Սառան մեզ իր մոտ է հրավիրել, եթե իհարկե նրան տեսնելու ցանկություն ունես»:
3. «Դու գիժ ես... այդ ինչ արեցիր երեկ գիշեր...»
Ինչ նկատի ունես
1. Հոգու հետ ես խաղում, երբ խմիչքը պատահմամբ շուռ է տալիս վրան (կամ ինչ-որ նմանատիպ տհաճ իրավիճակում է գտնվում)։
2. «Պարզապես ցանկություն ունեմ քեզ հետ լինել, ու բնավ կարևոր չէ' կոնկրետ ինչով կզբաղվենք»:
3. «Ինձ չափազանց դուր է եկել այն ամենը, ինչ երեկ արեցիր սիրով զբաղվելիս»:
Ինչ է նա մտածում
1. «Նա մտածեց' ես կատարյալ հիմար եմ»: Նրա մտքով անգամ չի անցնի, որ կատակում ես: Հետևաբար, ավելի լավ է ասես այսպիսի մի բան. «Վա՛յ: Oops»: Այս կերպ նա կհասկանա, որ ցավում ես, որ նման բան պատահեց:
2. Իրականում' ոչինչ: Որովհետև երբ դու նրան այսպես հարցախեղդ ես անում, նա այլևս հակված չէ որևէ բան մտածելու: Եթե ուզում ես նրան հասկացնել, որ վատ չէր լինի երեկոյան որևէ տեղ գնալ, պարզապես գրիր. «Գնա՞նք այս երեկոյան միասին ֆիլմ դիտելու։ Շատ կուզեի երեկոն քեզ հետ անցկացնել»:
3. «Ես կատարելապես չափն անցա...»: Փոխարենն' օգտագործիր այնպիսի բառեր, որոնք երկիմաստ չեն: Ցնցող, խելքահան անող բառերն ավելի լավ տեղ կհասցնեն ասելիքդ: